Ինչո՞վ են առանձնահատուկ Քլոնիի արձանիկները
Քլոնիի յուրաքանչյուր արձանիկ իր մեջ պատմություն է կրում, իսկ որակը, որը դուք տեսնում եք պատահական ընտրված չէ։ Տպագրության համար օգտագործվող նյութից մինչև ներկերը զգուշորեն ընտրված են՝ յուրաքանչյուր դետալ լավագույն կերպով ներկայացնելու համար։ Քո արձանիկն այսքան իրական են դարձնում ամուր ու հարթ խեժն ու վառ ակրիլային ներկերը՝ համադրություն, որը քո հուշերին կյանք է տալիս։
[15.05.2025]

Տպագրություն՝ մանրուքների կատարելությամբ
Մենք տպագրում ենք յուրաքանչյուր արձանիկ՝ օգտագործելով ֆոտոպոլիմերային խեժ, այլ ոչ թե պլաստիկ կամ թելեր: Ի՞նչու։ Քանի որ խեժը թույլ է տալիս փոխանցել փոքրիկ, բայց կարևոր մանրուքներ՝ դիմախաղեր, հագուստի ծալքեր, մատներ, աքսեսուարներ։ Այս ամենն արձանիկին կյանք է հաղորդում։
Ի տարբերություն ֆիլամենտային տպագրության՝ խեժային արձանիկները ստացվում են հարթ, ամուր և գերճժգրիտ՝ առանց շերտագծերի ու կոպիտ մակերեսների։

Ակրիլային ներկերով գունավորում
Երբ արձանիկները տպագրվում և մշակվում են, մեր նկարիչները դրանց կյանքի են կոչում գույնով՝ օգտագործելով պրոֆեսիոնալ ակրիլային ներկեր։ Այս ներկերը հայտնի են իրենց հագեցած գույներով, դիմացկունությամբ և հարուստ բաղադրությամբ։
Ամեն մի մանրուք ներկվում է ձեռքով՝ մազերի գույնից և հագուստի նախշերից մինչև մաշկի նուրբ երանգներն ու աքսեսուարները։ Հենց սրա շնորհիվ է, որ յուրաքանչյուր աշխատանք դառնում է եզակի։

Աէրոգրաֆիկ նկարչություն
Ճշգրիտ անցումներ և բնական ստվերներ ստանալու համար մենք կիրառում ենք աէրոգրաֆիկ նկարչության տեխնիկան։ Այս մեթոդը թույլ է տալիս տարածել գույնի շատ բարակ շերտեր՝ իդեալական մաշկի երանգներ, կարմրաներկի էֆեկտ և գործվածքների ստվերներ ստանալու համար։
Աէրոգրաֆիկ նկարչությունը ոչ միայն կենդանացնում է քո արձանիկը, այլև ավելացնում է խորություն և բնականություն, որը սովորական վրձիններով հնարավոր չէ փոխանցել։
Կատարյալ համադրություն
Ինչո՞ւ խեժ և ակրիլային ներկեր։
Քանի որ միասին դրանք ապահովում են՝
Բնական տեսք
Հարթ և բարձրորակ մակերես
Երկարատև դիմացկունություն
Չկրկնվող գույներ և նուրբ դետալներ
Քո արձանիկը ոչ միայն կլինի քեզ նման,այլև կլինի քո մինի տարբերակը՝ ստեղծված սիրով և հոգատարությամբ։

Սիրով ձևավորված և երկարակյաց
Խեժը, իհարկե, ամուր նյութ է, բայց մեր արձանիկներն արվեստի գործ են — դրանց պետք է խնամքով պահպանել։
Պահիր քո Քլոնին արևի ուղիղ ճառագայթներից ու տաքությունից հեռու , և այն երկար տարիներ կպահպանի իր գեղեցկությունը։
Կարող ես միայն ժամանակ առ ժամանակ փոշին մաքրել, այդքանը բավարար է։
Քլոնիի յուրաքանչյուր արձանիկ պարզապես տպագրություն չէ-այն ձեռագործ արվեստի նմուշ է։
Խեժը ծառայում է որպես հիմք, ակրիլը՝ որպես ոճ, աէրոգրաֆիան՝ իրական տեսքի համար, իսկ ողջ աշխատանքի կենտրոնում քո յուրահատուկ պատմությունն է։
