3D ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ VS ԱՎԱՆԴԱԿԱՆ ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
Դարեր շարունակ արձանները պատրաստվել են ձեռքով՝ քարից փորագրման կամ կավից ձուլման միջոցով։Իսկ այսօր 3D տպագրությունն ամբողջովին փոխում է խաղի կանոնները։ Արագությունից մինչև ճժգրտություն՝ ահա թե ինչպես է այս ժամանակակից մոտեցումը համեմատվում ավանդական մեթոդների հետ։
[15.05.2025]

Քարե դաշույնից մինչև կոդավորում
Ավանդական քանդակագործությունը հիմնված է ձեռքի գործիքների և անմշակ նյութերի վրա։ Ամեն մանրուքը ձևավորվում է ձեռքով, ինչը հաճախ շաբաթներ է տևում։ Իսկ 3D տպագրությունը սկսվում է թվային մոդելից՝ հնարավորություն տալով ակնթարթորեն խմբագրել, տեսնել նախնական պատկերը և շատ ավելի արագ ստեղծել կերպարը։

Նյութեր, որոնք կարևոր են
Դասական քանդակները պատրաստվում են մարմարից, փայտից կամ մետաղից՝ գեղեցիկ, բայց ծանր ու շատ հաճախ՝ թափոններ արտադրող նյութերից։ Իսկ 3D տպագրության մեջ օգտագործվում են էկոլոգիապես մաքուր թելեր, օրինակ՝ PLA-ն, որոնք նվազագույն թափոն են արտադրում և ապահովում են մանրակրկիտ ու նուրբ արդյունք՝ թեթև կառուցվածքով։

Հասանելիություն և ճկունություն
Ձեռակերտ արվեստը հաճախ շատ բարձր գին ունի և հնարավոր չէ փոփոխել սկսելուց հետո։ 3D արձանիկները ոչ միայն մատչելի են, այլև պատրաստման ընթացքն է ճկուն։ Մենք հնարավորություն ունենք փոփոխել հագուստներ և նույնիսկ կենդանիներ ավելացնել մոդելների կողքին։
Շարունակելով մնալ արվեստի գործ
Շատերը կասկածում են արդյո՞ք 3D կերպարները արվեստի գործեր են, թե՝ ոչ։ Քլոնիում մենք գիտենք ճիշտ պատասխանը՝ այո։ Յուրաքանչուր արձանիկ արվեստագետ է պատրաստում, ով ժամանակակից գործիքների շնորհիվ, էջ առ էջ պատմություններ է պատմում։

Անկախ նրանից՝ ցանկանում եք որևէ թանկ հուշ հավերժացնել կամ զարմացնել որևէ մեկին, 3D տպագրությունը հնարավոր կդարձնի քո ցանկությունը՝ արագ, մատչելի և գեղարվեստորեն։
