Funko Pop խենթություն
Քլոնիում մենք հավատում ենք, որ պատկերացումները կարելի է վերածել շոշափելի իրականության։ Ցանկանու՞մ ես տեսնել մեր ամենահետաքրքիր նոր առաջարկներից մեկը։ Անհատական 3D տպագրությամբ կերպարներ՝ ոգեշնչված հայտնի Funko Pop ոճից։ Արի’ տեսնենք՝ ինչպե՞ս այս միտումը գրավեց ամբողջ աշխարհը, և ինչպե՞ս կարող ես դու դառնալ դրա մի մասը։
[15.05.2025]

Գնացի՛նք։
Հավաքածուներից մինչև անհատական արվեստ
2000-ականների սկզբից ի վեր Funko Pop տիկնիկները դարձան համաշխարհային սենսացիա։ Իրենց մեծ գլխիկներով, փոքրիկ մարմնով ու սև աչքերով՝ այս կոլեկցիոն արձանիկները կարողացել են իրենց մեջ հավերժացնել սուպերհերոսներից ու չարագործներից մինչև երաժիշտներ ու ինտերնետ աստղեր։
Իսկ Քլոնիում մենք մի պարզ հարց բարձրացրինք.
ինչու՞ միայն հավաքել հայտնի կերպարներ, երբ կարող ես ինքդ դառնալ այդ կերպարներից մեկը։
Ահա թե ինչպես մենք վերածեցինք այս պոպ-մշակութային ֆենոմենը անհատական արվեստի։

Ամեն ինչ սկսվում է քո կերպարից
Ամեն ինչ սկսվում է գաղափարից։
Դու կարող ես դառնալ քո սիրած սուպերհերոսը, քո լավագույն ընկերը, կարող ես մոգի կերպար ստանալ, կամ նույնիսկ քո սիրելի կենդանուն՝ զվարճալի հագուստով։ Ամեն ինչ հնարավոր է։
Դու ուղարկում ես քո լուսանկարներն ու պատմում՝ ի՞նչպիսին ես պատկերացնում քո կերպարը։ Ցանկանու՞մ ես զրահ հագնել, կիթառ բռնել, թե՞ պարզապես լինել քո սիրած հուդիով։ Հնարավոր է։
Այսպես է քո կերպարը ծնունդ առնում։

3D մոդելավորում ֆունկո պոպ ոճով
Մեր մոդելավորողներն օգտագործում են ժամանակակից 3D տպագրության գործիքներ՝ ստեղծելու քո ոճային կերպարը՝ Pop ոճին բնորոշ ճանաչելի համամասնություններով՝ մեծ գլխով, փոքր մարմնով և յուրահատուկ դետալներով։
Մենք խոշորացնում ենք իրական դիմագծերը՝ միևնույն ժամանակ հավատրիմ մնալով քո անհատականությանն ու առանձնահատկություններին՝ որպեսզի կերպարը ճիշտ քո նմանությամբ ստացվի։ Մենք նաև կարող ենք ուղղորդել ճիշտ հագուստի և աքսեսուարների ընտրության հարցում, որ կերպարդ էլ ավելի գրավիչ տեսք ունենա ցանկացած մակերեսի վրա։
Ինչու՞ են մարդիք սիրում FUNKO POP կերպարներին
Սա պարզապես խաղալիք չէ։ Սա քո պատմությունն է՝ ներկայացված ոճային և զվարճալի կերպարով։
Մեր հաճախորդները հաճախ ասում են. «Կարծես ինձ տեսնեմ որպես կոմիքսի հերոս» կամ «Երբևէ չեմ տեսել ինձ այսքան նման որևէ կերպար»։
Այս արձանիկները յուրահատուկ տարբերակ են ինքնությունը և ստեղծարարությունն արտահայտելու համար։
Դու նույնպես կարող ես ունենալ քո Funko Pop արձանիկը Քլոնիի շնորհիվ։

