Լուրեր կուլիսներից
Քլոնիում մենք միավորում ենք տեխնոլոգիաները, արվեստն ու սերը մանրուքների հանդեպ՝ ձեր ամենանվիրական պահերը եռաչափ տարբերակով կյանքի կոչելու համար։ Յուրաքանչյուր քայլ՝ նկարի ընտրությունից մինչև վերջնական մշակում կատարվում է խնամքով և ճժգրտությամբ։ Հետաքրքրե՞ց։ Արի գնանք կուլիսներ։
[15.05.2025]

Երբևէ պատկերացրե՞լ ես, որ հասարակ լուսանկարը կարող է վերածվել իրական 3D արձանիկի։ Մենք միավորում ենք արվեստն ու տեխնոլոգիաները՝ ստեղծելու համար անհատականացված արձանիկներ, որոնք ասես կանգնեցնում են ժամանակը՝ հետ բերելով ծննդյան տոնի, հարսանիքի կամ այլ կարևոր օրվա հուշեր։
Արի հայացք գցենք դեպի ետնաբեմ ու հասկանանք ինչպե՞ս է ամեն ինչ ստեղծվում։
Ամեն ինչ սկսվում է լուսանկարից
Աշխատանքի հիմքը լուսանկարն է. որքան պարզ՝ այնքան լավ։ Եզակի արձանիկներ պատրաստելու համար մեզ անհրաժեշտ է քո սիրելիի, ընտանի կենդանու լուսանկարը կամ սելֆին։ Եթե ցանկանում ես իդեալական արդյունք ստանալ կարող ես ուղարել լուսանկարներ տարբեր անկյուններից։ Սակայն մի’ անհանգստացիր, մեկ լուսանկարը ևս կարող է հրաշքներ գործել։

3D կախարդանք
Մեր մոդելավորողները օգտագործում են նորարար 3D ծրագրեր՝ քո կերպարը կյանքի կոչելու համար։ Այս փուլում հատվում են ստեղծագործությունն ու վարպետությունը։ Մենք խնամքով վերարտադրում ենք պատկերի դիմագծերը, կեցվածքը և նույնիսկ հագուստի հյուսվածքները՝ ամենաիրական մոդելը ստանալու համար։
Յուրաքանչյուր մոդել մշակվում է ձեռքով։ Սա արվում է ոչ միայն ճշգրտության, այլ նաև հույզերն ու անհատականությունը փոխանցելու համար։

Տպագրություն
Մոդելը պատրաստելուց հետո սկսվում է տպագրության փուլը։ Մենք օգտագործում ենք բարձրորակ նյութեր՝ վստահ լինելու համար, որ մոդելները վերարտադրվում են պարզությամբ և հստակությամբ։ Դու կարող ես ընտրել՝ արձանիկը ներկվի ամբողջությամբ, թե ունենա մոնոխրոնային ծածկույթ։
Տպագրությունից հետո յուրաքանչյուր դետալ նրբորեն մաքրվում, մշակվում է, անհրաժեշտության դեպքում նաև որոշ մասնիկներ նկարվում են ձեռքով։
Վերջնական դետալներ
Նախքան ճանապարհ ընկնելը, արձանիկն անցնում է որակի վերջնական ստուգում։ Մենք համոզվում ենք, որ այն ամուր է և յուրաքանչյուր դետալ փոխանցում է ճիշտ նույն տրամադրությունն, ինչ բնօրինակը։
Հետո այն խնամքով փաթեթավորվում և գալիս է քեզ մոտ՝ պատրաստ հիացնելու բոլորին։

Ինչու՞ են մարդիք սիրում 3D արձանիկներ
Եռաչափ արձանիկները պարզապես նորարարություն չեն։ Դրանք հնարավորություն են տալիս արժևորել կարևոր հիշողություններն ու մարդկանց։ Որպես կարևոր առիթի նվեր՝ մեր կերպարներն ավելի խոսուն են, քան պարզապես լուսանկարները։
